երաժշտությունը և լիբրետտոն Արամ Սուքիասյանի
ըստ Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» պիեսի

Ֆարսային և տրագիկոմիկական ժանրին պատկանող «Վերջ» երկու գործողությամբ ռոք-օպերայում, որը ոճի առումով բացառիկ է, տեղ են գտած դասական օպերային բնորոշ կառուցվածքի բաղկացուցիչներ նախաբան, նախերգ, զուգերգեր, տրիոներ, արիաներ, երգչախմբային կատարումներ: Այն իրենից ներկայացնում է հստակ զարգացում և գաղափարախոսություն կրող վոկալ իմպրովիզացիոն, խաղարկային, խորեոգրաֆիկ պատկերների սյուժետային ամբողջություն: Օպերայի գաղափարական հիմքում առկա է քրիստոնեության, հոգու հավերժության, մարդկության գործած մեղքերի ու ոտնձգությունների, պատմական անարդարությունների, սիրո, մաքրագործման թեմաները:
Բուն երաժշտական նյութի տևողությունը 85 րոպե է, ուր հայերենով ձայնագրված են 12 կերպարներ, երգչախումբ, ռոք և ֆոլկ գործիքներ, նվագախումբ:
Նախատեսվում է «Վերջ» ռոք-օպերայի ֆիլմարտադրություն:

                                      


















Կենտրոնը ողջունում է «Վերջ» ռոք օպերայի հետագա զարգացմամբ հետաքրքրված բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների առաջարկները

Ա. Էլբերտի, Ա. Սուքիասյանի, Ա. Հարությունյանի հեղինակած «Գրիգոր Լուսավորիչ» երկու գործողությամբ ռոք-օպերան երաժշտաթատերական արվեստում բացառիկ ստեղծագործություն է: Իր տեսակի մեջ հանդիսանալով առաջինը ուր ներկայացվում է Տրդատ III-ի և Գրիգոր Լուսավորիչի հայ իրականության պետական և հոգևորական երկու խոշոր գործիչների գաղափարական բախումները, որի արդյունքում 301թ-ին Հայաստանը պետականորեն ընդունում է Քրիստոնեությունը: Համարձակ ռեժիսուրա, գունեղ երանգներ, սիմվոլիկ պատկերներ, վոկալ բարձրարվեստ կատարումներ, բալետային լուծումներ, մասսայական տեսարաններ, դինամիկա, խելահեղ ռիթմեր….
Բացօթյա ակցիա-ներկայացումը կայացել է 2001թ-ին Երևանի Կասկադ համալիրում Հայ Առաքելական Եկեղեցու Քրստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի եկեղեցական հանձնաժողովի հայտով, օրհնությամբ` Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի:




Ֆարսային և տրագիկոմիկական ժանրին պատկանող «Վերջ» երկու գործողությամբ ռոք-օպերայում, որը ոճի առումով բացառիկ է, տեղ են գտած դասական օպերային բնորոշ կառուցվածքի բաղկացուցիչներ նախաբան, նախերգ, զուգերգեր, տրիոներ, արիաներ, երգչախմբային կատարումներ: Այն իրենից ներկայացնում է հստակ զարգացում և գաղափարախոսություն կրող վոկալ իմպրովիզացիոն, խաղարկային, խորեոգրաֆիկ պատկերների սյուժետային ամբողջություն: Օպերայի գաղափարական հիմքում առկա է քրիստոնեության, հոգու հավերժության, մարդկության գործած մեղքերի ու ոտնձգությունների, պատմական անարդարությունների, սիրո, մաքրագործման թեմաները:
Բուն երաժշտական նյութի տևողությունը 85 րոպե է, ուր հայերենով ձայնագրված են 12 կերպարներ, երգչախումբ, ռոք և ֆոլկ գործիքներ, նվագախումբ:
Նախատեսվում է «Վերջ» ռոք-օպերայի ֆիլմարտադրություն:


 


Armenia, AM375086 Yerevan, Upper Charbakh, 101 Hovhannisyan St., Tel: 374 10 362748 Fax: 374 10 56 03 09 info@rockopera.am
© 2004,"ASQ" Cultural Center. All Rights Reserved.
Site maintained byImpresario Productions, LLC.