ՍՅՈՒԺԵ


Վերջ՚ ռոք օպերայի սյուժեյի հիմքում մեծանուն գրող Մ. Իշխանի ՙՄեռնիլը որքան դժվար է՚ պիեսն է, ուր արծարծվում է պատմական անարդարությունից պարտադրված, սփյուռքում մեծացած մարդու զավեշտական ողբերգությունը:
Ջեյմս Արամյանը օպերայի գլխավոր կերպարն է, որը վթարի ենթարկվելով տեղափոխվում է հիվանդանոց: Բժիշկները տեսնելով նրա մոտալուտ մահը ուղեղը տեղափոխում և պատվաստում են այլազգի մի հիվանդի: Ջեյմսի հոգին չի ընդունվում երկնքում Գաբրիել Հրեշտակապետի և Միքայել զորապետի կողմից, պատճառաբանելով` մեռյալի անհասկանալի, ՙկիսատ-պռատ՚ լինելը և հետ է ուղարկվում երկիր: Արամյանի հոգին մասնակցում է իր մարմնի հուղարկավորությանը և վերադառնալով` ոգևորված նորից փորձում է մտնել ՙերկնային արքայություն՚: Զավեշտական տրագիկոմիկ տեսարանները հաջորդում են միմյանց և նա մնում է երկնքի ու երկրի խաչմերուկում` դժգոհելով հայի թափառական բախտից: Երկրում ողբերգություն է ապրում նաև նոր ուղեղով պատվաստաված հիվանդը, որը պարբերաբար ՙցնդած՚ մտքեր է ասում իր գաղթական ընտանիքի զավակ լինելու մասին, որով և մերժվում է իր սիրուց և հասարակությունից:
Երկու տառապյալները, որոնք չափն անցած գիտության զոհերն են սկսում են երկրի և երկնքի միջև ՙինքնագործունեությամբ՚ զբաղվել, հետևաբար սրբերին գժտության հրահրել: Դեպքերի զավեշտական հաջորդականությունը ծնում է ՙխոստացված ջրհեղեղը՚` պայմանավորված մարդկության այլևս անհանդուրժելի մեղքերով, գիտության ոչաստվածահաճո մղումներով, տմարդի այլասերվածությամբ: Մարդկության կործանմանը միտված անձրևն իրականում ծառայում է մեղայականի և մաքրագործման համար:

I Գործողություն



Նախերգանք

Բժիշկներ
բժիշկներ, քույրեր

Մամլո Ասուլիս
բժիշկներ, լրագրողներ, Հերլ

Հրեշտակներ / Փառաբանում
հրեշտակներ, Գաբրիել

Մուտք / Երկինք
Ջեյմս, Գաբրիել, հրեշտակներ

Պղծում


Սերը
Հերլ. Անիդա

Դժբախտ մարդ / Հերլ արիա
Հերլ

Թաղում
Ջեյմս, Գաբրիել, Միքայել, հրեշտակներ,Ջեյմսի հարազատներ

Տոմար / Ժամանակագրություն
Միքայել, Գաբրիել, Ջեյմս, հրեշտակներ



II գործողություն



Երազ / Մղձավանջ
Ջեյմս, ուսուցիչ, վանական

Անխախտ սահման / Միքայել արիա
Միքայել, Գաբրիել

Վեճ
Ջեյմս, Գաբրիել, Միքայել, հրեշտակներ

Ոչ մի սփոփանք / Ջեյմս արիա
Ջեյմս

Հանդիպում / Աղոթք
Ջեյմս, բժիշկ, Գաբրիել

Իրարանցում
Ջեյմս, հրեշտակ # 1

Ջրհեղեղ

Ֆինալ
Գաբրիել, Ջեյմս

Ա. Էլբերտի, Ա. Սուքիասյանի, Ա. Հարությունյանի հեղինակած ՙԳրիգոր Լուսավորիչ՚ երկու գործողությամբ ռոք-օպերան երաժշտաթատերական արվեստում բացառիկ ստեղծագործություն է: Իր տեսակի մեջ հանդիսանալով առաջինը ուր ներկայացվում է Տրդատ III-ի և Գրիգոր Լուսավորիչիª հայ իրականության պետական և հոգևորական երկու խոշոր գործիչների գաղափարական բախումները, որի արդյունքում 301թ-ին Հայաստանը պետականորեն ընդունում է Քրիստոնեությունը: Համարձակ ռեժիսուրա, գունեղ երանգներ, սիմվոլիկ պատկերներ, վոկալ բարձրարվեստ կատարումներ, բալետային լուծումներ, մասսայական տեսարաններ, դինամիկա, խելահեղ ռիթմեր….
Բացօթյա ակցիա-ներկայացումը կայացել է 2001թ-ին Երևանի Կասկադ համալիրում Հայ Առաքելական Եկեղեցու Քրստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի եկեղեցական հանձնաժողովի հայտով, օրհնությամբ` Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի:




Ֆարսային և տրագիկոմիկական ժանրին պատկանող ՙՎերջ՚ երկու գործողությամբ ռոք-օպերայում, որը ոճի առումով բացառիկ է, տեղ են գտած դասական օպերային բնորոշ կառուցվածքի բաղկացուցիչներ նախաբան, նախերգ, զուգերգեր, տրիոներ, արիաներ, երգչախմբային կատարումներ: Այն իրենից ներկայացնում է հստակ զարգացում և գաղափարախոսություն կրող վոկալ իմպրովիզացիոն, խաղարկային, խորեոգրաֆիկ պատկերների սյուժետային ամբողջություն: Օպերայի գաղափարական հիմքում առկա է քրիստոնեության, հոգու հավերժության, մարդկության գործած մեղքերի ու ոտնձգությունների, պատմական անարդարությունների, սիրո, մաքրագործման թեմաները:
Բուն երաժշտական նյութի տևողությունը 85 րոպե է, ուր հայերենով ձայնագրված են 12 կերպարներ, երգչախումբ, ռոք և ֆոլկ գործիքներ, նվագախումբ:
Նախատեսվում է ՙՎերջ՚ ռոք-օպերայի ֆիլմարտադրություն:


 


Armenia, AM375086 Yerevan, Upper Charbakh, 101 Hovhannisyan St., Tel: 374 10 362748 Fax: 374 10 56 03 09 info@rockopera.am
© 2004,"ASQ" Cultural Center. All Rights Reserved.
Site maintained byImpresario Productions, LLC.