



Բժիշկները տոնում են իրենց հաջողված փորձն ու փայլուն գործարքը, փառաբանելով Աստծուն:
Բժիշկների կողմից լրագրողները տեղեկացվում են մի մահամերձ հայի ուղեղի մեկ այլ հիվանդի գլխում պատվաստման մասին: Վիրահատված Հերլը լրագրողներին զարմացնում է, խոսելով` իր այլևս պայծառ մտքի, ապա իրեն անծանոթ ազգի ցեղասպանության, անարդարության և իր գաղթական ընտանիքի մասին: Բժիշկը խուճապահար պարզաբանում է, որ դա ուղեղի նախկին տիրոջ տառապալից բնազդի արտահայտությունն է, փոքր ժողովրդին բնորոշ բարդույթի տարատեսակ և որ ժամանակը հիվանդի մոտ կվերացնի այդօրինակ դրսևորումները:

Երկնքում Գաբրիել հրեշտակապետի գլխավորությամբ հրեշտակները փառաբանում են Աստծուն, Երկինքը, Սրբերին, Բարեշնորհ Հոգիներին և Հավերժական կյանքը:
Մահացած Ջեյմսի հոգին անակնկալ հայտնվում է երկնքում` Գաբրիելից խնդրելով արժանացնել երկնային «արքայությանը»: Գաբրիել հրեշտակապետին ոչ իր հրահանգով մահացած այս հոգին տարօրինակ է թվում և նկատում է, որ երկրում ապրող մասնիկ ունի: Ջեյմսի մերժված հոգին պարտադրված իջնում է երկիր` համոզվելու իր մեռյալ լինելու մեջ:
Թվացյալ առողջացած Հերլը զուգընկերուհու հետ դառնում է մարդկային այլասերվածության վկա:
Սիրո հուզառատ սպասումներից, իրար վերջապես վերագտած Հերլն ու Անիդան քնքշորեն գովերգում են միմյանց: Բայց կյանքի անարդարությունների և Հայ ժողովրդի պայքարի մասին Հերըլի տարօրինակ պատումը սարսափեցնում է Անիդային: Հերըլի արդարացումը, որ հնչած բառերի հեղինակը իր նոր ուղեղն է և ոչ երբեք ինքը, չեն համոզում Անիդային և վերջինս անդառնալի լքում է Հերլին` իր բախտը չկապելով «խենթի» հետ:
Լքված, օտար ապրումներից ճնշված Հերըլը դիմում է մահին` իրեն խղճալու և տանելու խնդրանքով: Նա լսում է օտար, բայց հարազատ մեղեդի և տեսնում է ավերված, արնոտ տներ դրանց հանդեպ զգալով հարազատություն, լսում` բողոքող մարդու ձայն, որն իր ապրելու համար մահացավ: Իրեն անիմաստ մեղադրում ու դատապարտում է այդ մահվան հետ կապված:

Վերադառնալով Գաբրիելի մոտ Ջեյմսը հպարտությամբ պատմում է իր շքեղ հուղարկավորության պատմությունը: Խունկ, մոմեր, եպիսկոպոս, շարականներ, ողբացող հարազատներ, մեծ բազմություն, մեծ ծախսեր…. Մեկը որին չեր էլ հիշում մահախոսում է սգո արարողությանը, գովերգելով Ջեյմսի մարդկային ու գիտական արժանիքները: Առկա է ամեն ինչ կատարյալ մահվան հաստատման համար:
mp3 Գաբրիելի պատվերով Միքաելը ներկայացնում է Ջեյմսի կյանքի ժամանակագրությունըª հանուն հավատի նահատակված ընտանիք և “անհավատ” տնտեսագիտական կարիերա, անառակ կյանք, կաշառակերություն և բազում մեղքեր: Ջեյմսը ապարդյուն արդարանում է: Հրեշտակները “մեղա”են երգում:

Զավեշտական և մտացածին մեղադրանքները շարունակվում են Ջեյմսի երազում ուր նա հանդիպում է իր դաժան ուսուցչուհուն և պսակի հոգևոր հորը:
Միքաելը անչափ կարևոր անհատ է երկնքում, սակայն նա այլևս հոգնած է դարավոր դոփող իր կարիերայից: Նա հոգնել է երկնքի սահմանները անխախտ պահելու ձանձրալի, պարտավորված պաշտոնից և կատարվող ամեն ինչի համար պատասխանատու լինելուց: Միքաելը ջանում է ապացուցել իր անմեղությունը Գաբրիելին սահամանը` խախտած ու հիմա համառորեն ներս մտնելու ձգտող այդ հայի հետ կապված: Նա խոստանում է պատժել այս ամենի մեղավոր բժշկին:
Ինչո±ւ են իրեն զրկում հանգստից, փակում երկնքի դռները: Այս հարցերն է ուղղում Ջեյմսը` արթնանալով իր ուղեղի առուծախի մասին զրուցող Գաբրիելի և Միքաելի աղմուկից: Վերջապես ի±նչ կարող էր անել ինքը, երբ հիվանդ էր, տկար և անպաշտպան,բժիշկների կողմից «թալանվելիս»: Վիճաբանությունն ավարտվում է անշահեկան եղրակացությամբ - պետք է սպասել Հերլի մահվանը:

Ջեյմսը երկնքի ու երկրի խաչմերուկում անկայան ու թափառական, ինչպես երկրում էր: “Ոչ մի սփոփանք, զուտ տառապանք, ոչ մեռած- ոչ կենդանի, ոչ երկրում – ոչ երկնքում, փակ դռների ետևում”:
Միքայելի խոստացած պատիժն իրականացած է: Բժիշկը հիվանդանալով` կոլեգաների կողմից ենթարկվում է նույն թալանին, ինչպես Ջեյմսը, և նրա հոգին անակնկալ հանդիպում է Ջեյմսին: Խղճահարությամբ է լցվում և խորհուրդ տալիս դիմել սրբերին: Ջեյմսը չի կողմնորոշվում` բազմաքանակ սրբերից որին դիմել, հետևաբար բժշկի և Ջեյմսի քննարկումը վերաճում է կռվի, ուր յուրաքնաչյուրն կարևորում է իր ազգային եկեղեցու սրբին: Աննախադեպ վեճից բարկացած Գաբրիելը վախենալով «երկնքում սրբերի մեջ կռիվ» ընկնելու հավանականությունից` սաստում է կողմերին: Ջեյմսը մրմնջում է «տերունական աղոթք»:
Գաբրիելի օգնական N1 հրեշտակը սրբերին ազդարարում է բարձրյալի կողմից հրավիրված ժողովի մասին, ուր օրակարգում են չափն անցած մարդ արարածի այլասեռվածության, մադուց մարդ սարքելու` աստծո գործերին խառնվելու և այլ հարցեր: Հրեշտակը Ջեյմսի հետ զրույցից իմանում է նրա «զոհ» լինելու մասին և որպես տուժածի հրավիրում ժողովին:

Մարդկության պատմության ընթացքում գործված բազում մեղքերի կուտակման արդյունքում “Աստծո ժողովը” որոշում է կրկնել նախորդ պատժամիջոցը և երկրում տեղատարափ անձրև ու ջրհեղեղ է սկավում: Մարդկության զղջման աղեկտուր ճիչերի ներքո Գաբրիել Հրեշտակապետը ներկայացնում է անաստված մեղքերի մի ամբողջ շարան ու խղճահարության և ափսոսանքի ընթացքում կերպարանափոխվում է դառնալով մահկանացու, մեր ժամանակի մարդկանցից մեկըª մի դերասան, որ հավատալով իր խաղացած դեպքերի ճշմարտությանը աղոթք է հնչեցնում առ Աստված, որին միանում են մյուս դերասանները, հանդիսատեսը, ժողովուրդը, մարդկությունը: