Արամ Սուքիասյան Արման Էլբերտ
ըստ Մարինե Բադալյանի «Տեառն ընդ առաջ» պիեսի


Ա. Էլբերտի, Ա. Սուքիասյանի, Ա. Հարությունյանի հեղինակած «Գրիգոր Լուսավորիչ» երկու գործողությամբ ռոք-օպերան երաժշտաթատերական արվեստում բացառիկ ստեղծագործություն է: Իր տեսակի մեջ հանդիսանալով առաջինը ուր ներկայացվում է Տրդատ III-ի և Գրիգոր Լուսավորիչի հայ իրականության պետական և հոգևորական երկու խոշոր գործիչների գաղափարական բախումները, որի արդյունքում 301թ-ին Հայաստանը պետականորեն ընդունում է Քրիստոնեությունը: Համարձակ ռեժիսուրա, գունեղ երանգներ, սիմվոլիկ պատկերներ, վոկալ բարձրարվեստ կատարումներ, բալետային լուծումներ, մասսայական տեսարաններ, դինամիկա, խելահեղ ռիթմեր….
Բացօթյա ակցիա-ներկայացումը կայացել է 2001թ-ին Երևանի Կասկադ համալիրում Հայ Առաքելական Եկեղեցու Քրստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի եկեղեցական հանձնաժողովի հայտով, օրհնությամբ` Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի:





Կենտրոնը ողջունում է "Գրիգոր Լուսավորիչ" ռոք օպերայի հետագա զարգացմամբ հետաքրքրված բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների առաջարկները

        




 


Armenia, AM375086 Yerevan, Upper Charbakh, 101 Hovhannisyan St., Tel: 374 10 362748 Fax: 374 10 56 03 09 info@rockopera.am
© 2004,"ASQ" Cultural Center. All Rights Reserved.
Site maintained byImpresario Productions, LLC.