Ա. Էլբերտի, Ա. Սուքիասյանի, Ա. Հարությունյանի հեղինակած «Գրիգոր Լուսավորիչ» երկու գործողությամբ ռոք-օպերան երաժշտաթատերական արվեստում բացառիկ ստեղծագործություն է: Իր տեսակի մեջ հանդիսանալով առաջինը ուր ներկայացվում է Տրդատ III-ի և Գրիգոր Լուսավորիչի հայ իրականության պետական և հոգևորական երկու խոշոր գործիչների գաղափարական բախումները, որի արդյունքում 301թ-ին Հայաստանը պետականորեն ընդունում է Քրիստոնեությունը:
Ֆարսային և տրագիկոմիկական ժանրին պատկանող «Վերջ» երկու գործողությամբ ռոք-օպերայում, որը ոճի առումով բացառիկ է, տեղ են գտած դասական օպերային բնորոշ կառուցվածքի բաղկացուցիչներ նախաբան, նախերգ, զուգերգեր, տրիոներ, արիաներ, երգչախմբային կատարումներ: Այն իրենից ներկայացնում է հստակ զարգացում և գաղափարախոսություն կրող վոկալ իմպրովիզացիոն, խաղարկային, խորեոգրաֆիկ պատկերների սյուժետային ամբողջություն:
Ողջույն
Մեր մասին
Գրիգոր Լուսավորիլ
Վերջ
Ուրիշ նախագծեր
Հղումներ