Հարգելի բարեկամ.
ողջունում ենք Ձեր այցը, քանզի հնարավորություն ունենք ներկայանալու վստահաբար հետաքրքիր, գրավիչ և մշակութային անցուդարձով առնվազն հետաքրքրված Մարդու: Հետևաբար հյուրընկալորեն առաջարկում ենք ազատ ու անկաշկանդ շրջագայություն մեր էջերում, ուր հնարավորություն կա ծանոթանալու
Հայաստանում զարգացում ապրող երաժշտական թատրոնի նորարարությունների, ստեղծագործողների և կատարողական արվեստի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև իմանալու մեր հետաքրքրությունների մասին:
Մեծակտավ երաժշտական նոր ստեղծագործությունները, արվեստների ներդաշնակումն ու սինթեզը, ավանդական մշակույթի արդիականացման մեր փորձերը թող Ձեզ հաճելի ուղեկից լինեն:
Ձեզ բարի ընթացք…
Հարգանքով`

Ա. Սուքիասյան
ԱՍՔ՚ մշակութային
կենտրոնի նախագահ