ՙԱՍՔ՚ մշակութային կենտրոնը Համահայկական երիտասարդական հիմնադրամի պատվերով 2000թ-ից ի վեր իրականացնում է երիտասարդության դաշտի լավագույն ծրագրերին և լիդերներին խրախուսող ՙՀայկյան՚ ամենամյա մրցանակաբաշխության գեղարվեստական ծրագիրը: Այն Հայաստանի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից է, ուր ամեն տարի գեղարվեստական նոր լուծումներով և ռեժիսուրայով առավել ուշագրավ ու սիրելի է դառնում հանրության լայն զանգվածների համար:
Ծրագրին, որպես կանոն, մասնակցում են ինչպես հանրահայտ, հեղինակավոր երգիչ-կատարողներ ու ստեղծագործողներ, այնպես էլ տաղանդավոր նոր անուններ, որոնց համար մրցանակաբաշխությունը նպաստավոր գործոն է հանդիսանում` հարթելով նրանց կարիերայի ուղին: Յուրաքանչյուր ծրագիր հագեցված է լինում մի շարք պրեմիերաներով, բազմաժանր պարային համարներով և հումորով: Ամենամյա մրցանակաբաշխությունը իրենց ներկայությամբ պատվում են Հանրապետության բարձրաստիճան ղեկավարները:

ՙՄանչուկ՚ տիկնիկային շրջիկ թատերախումբը երեխաներին դպրոցներում և մանկապարտեզներում ներկայացնում է գունեղ երաժշտական հեքիաթներ հայտնի և սիրված կերպարների մասնակցությամբ: Թատերախումբը հաջող հյուրախաղերով հանդես է գալիս Հայաստանի մարզերում և գյուղերում իր դաստիարակչական, ուսուցողական ներկայացումներով երեխաների մեջ սերմանում լավն ու բարին, գեղեցիկն ու վեհը:
Գեղարվեստական ղեկավար` Կարեն Հայրապետյան